Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ազարենկան Australian Open-ի կրկնակի հաղթող

Ազարենկան Australian Open-ի կրկնակի հաղթող
26.01.2013 | 16:00

Australian Open-ի եզրափակչում հանդիպեցին մրցաշարի անցած տարվա հաղթող Վիկտորիա Ազարենկան և Նա Լին: Եզրափակիչ նրանց դուրս բերած ճանապարհները հավասար ծանրության չէին: Այսպես` եթե չինուհու «զոհերի» մեջ էին համաշխարհային թենիսի այնպիսի մեծություններ, որպիսիք են լեհուհի Ագնեշկա Ռադվանսկան ու ռուս Մարիա Շարապովան, ապա բելառուս մարզիկի ուղին եղավ առանց ցնցող անունների: Հանդիպման ռաջին գեյմում շատ լավ էր դիտվում չինուհին և նա կարողացավ իրացնել ունեցած առավելությունը, սակայն Ազարենկան հաջորդ երկու սեթում արթնացավ հարաբերական թմբիրից ու հաղթանակը թեքեց իր կողմը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ